Կուսակցական կազմակերպություններին տվել ենք հիմնական հանձնարարությունը, առավելագույնս կենտրոնացնենք ընտրողներին, որպեսզի կայուն հաղթանակ տանենք բոլոր մունիցիպալիտետներում. Իրակլի Ղարիբաշվիլի
Կուսակցական կազմակերպություններին տվել ենք հիմնական հանձնարարությունը, առավելագույնս կենտրոնացնենք ընտրողներին, որպեսզի կայուն հաղթանակ տանենք բոլոր մունիցիպալիտետներում. Իրակլի Ղարիբաշվիլի

Հիմնական հանձնարարությունը, որը տվել ենք կուսակցական կազմակերպություններին, հետևյալն է, որ  առավելագույնս կենտրոնացնենք ընտրողներին, որպեսզի կայուն հաղթանակ տանենք բոլոր մունիցիպալիտետներում,- այս մասին Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ասել է լրագրողներին:

«Ինչպես գիտեք, երեկ մենք հանդիպումներ սկսեցինք մեր կուսակցության տարածաշրջանային ղեկավարների, մեր ակտիվի հետ: Երեկ Աջարիայում էինք, այսօր արդեն Սամեգրելոյում ենք: Մենք շատ լավ հանդիպում ունեցանք, խոսեցինք առաջիկա ընտրությունների մասին: Ինչպես գիտեք, ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի սկզբին: Հիմնական հանձնարարությունը, որը տեղում տվել ենք կուսակցական կազմակերպություններին, հետևյալն է, որ  առավելագույնս կենտրոնացնենք ընտրողներին, մեր ակտիվիստներին, որպեսզի կայուն հաղթանակ տանենք բոլոր մունիցիպալիտետներում: Սա շատ կարևոր է: Մեր կուսակցության պատրաստակամությունն ու շարժառիթը շատ բարձր է, և ես համոզված եմ, որ մեր կուսակցությունը համոզիչ հաղթանակ կտանի բոլոր մունիցիպալիտետներում», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: