Մենք աջակցում ենք Վրաստանի ձգտումներին Եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին. Բուլղարիայի վարչապետ
Մենք աջակցում ենք Վրաստանի ձգտումներին Եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին. Բուլղարիայի վարչապետ

Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը «Twitter» սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման մասին։

Կիրիլ Պետկովը նշում է, որ Բուլղարիան աջակցում է Վրաստանի Եվրաատլանտյան ձգտումներին։

«Օգտակար հանդիպում եմ ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Մենք պատրաստվում ենք համագործակցել տեղեկատվական տեխնոլոգիաների և տնտեսության ոլորտներում և համակարգում ունենալ սևծովյան լոգիստիկայի ոլորտում։ Մենք աջակցում ենք Եվրաատլանտյան ինտեգրման Վրաստանի ձգտումներին»,- գրել է Կիրիլ Պետկովը։

Թողնել մեկնաբանություն