Կորոնավիրուսով վարակված հինգ նոր պացիենտ Ամերիկայի կլաստերից է, նրանք ինքնամեկուսացված էին. Մարինա Էզուգբաիա
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, կորոնավիրուսով վարակված հինգ նոր պացիենտ այսպես կոչված Ամերիկայի կլաստերից է:
Նրա պարզաբանմամբ, բոլորը ինքնամեկուսագված էին:
«Հինգ պացիենտ ԱՄՆ-ի կլաստերից է, ժամանելուց հետո ինքնամեկուսացվել էին: Նրանք ժամանել են տարբեր ժամանակահատվածում, ոմանք ՝ 7-ին, ոմանք ՝ 11-ին: Երբ կորոնավիրուսը ի հայտ եկավ տարբեր կլինիկական ախտանիշների տեսքով, նրանք անմիջապես դիմեցին մեզ: Մի քանիսի մոտ հաստատվել է երեկ իսկ ոմանց մոտ՝ այսօր: Երեկ, 24 ժամվա ընթացքում մեզ մոտ փորձարկվել է մոտ 16 պացիենտ իսկ կորոնավիրուսը հաստատվել է հինգի մոտ: Նրանք գտնվում են մեր կենտրոնում և բուժվում են», – ասաց Մարինա Էզուգբայան:
Վրաստանում կա կորոնավիրուսի 66 հաստատված դեպք, այդ թվում, արդեն բուժվել է 9 մարդ: