Կորոնավիրուսի որոշակի քանակ Վրաստանում կպահպանվի, սակայն դա չպետք է լինի այնքան, որ կաթվածահար անի հասարակական կյանքը, դա նշանակում է, սովորենք ապրել կովիդի հետ. Թենգիզ Ցերցվաձե
Կորոնավիրուսի որոշակի քանակ երկրում կպահպանվի, սակայն դա չպետք է լինի այնքան, որ կաթվածահար անի հասարակական կյանքը, դա նշանակում է, սովորենք ապրել կովիդի հետ,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Ցերցվաձեի խոսքով, սա յուրահատուկ արտահայտություն է և պետք է լինի ճիշտ ընկալված:
«Հասարակությունը պետք է ճիշտ հասկանա և ընկալի այս արտահայտության իմաստը: Այլևս չունենք նոր դեպքերի աճ, որը շատ կարևոր է, քանի որ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայի երկրներում կան հազարավոր նոր հիվանդներ, հարյուրավոր և հազարավոր մահացածներ:
Բարեբախտաբար, մեզ մոտ վերջին մի քանի օրում կան տասնյակ վարակվածներ, որը նվազել է վերջին օրերին: Ունենք 5 զոհ, ամենացածր ցուցանիշներից մեկն է մահացության: Մենք պետք է զսպենք վարակը, մի կերպ պահենք այս մակարդակի վրա: Հնարավոր է, նվազի վարակակիրների թիվը, սակայն մենք անվերջ չենք կարող շարունակել սահմանափակումները, կարանտինային պահանջները, որոնք գործում են առանձին շրջաններում: Ուստի, պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ: Քանի որ քիչ է սպասումը, որ վարակը շուտով կվերանա, պետք է ունենանք վարակակիրների նվազագույն քանակ, որպեսզի տարածման և վարակի հաճախականությունը մեծ չլինի:
Երկիրը մշտապես չի կարող լինել արտակարգ դրության ռեժիմում և քանի որ քիչ է սպասումը, որ վարակը շուտով կվերանա, պետք է ունենանք վարակակիրների նվազագույն քանակ, որպեսզի տարածման և վարակի հաճախականությունը մեծ չլինի:
Միթե՞ Վրաստանում մարդիկ չեն ունենում թոքաբորբ: Սակայն դա չպետք է լինի մասսայական, չպետք է լինեն հարյուրավոր և հազարավոր հիվանդներ: Այսպես պետք է լինի նաև այս հիվանդության դեպքում: Կորոնավիրուսը որոշակի չափով կպահպանվի երկրում, սակայն դա չպետք է լինի այնքան, որ կաթվածահար անի հասարակական կյանքը: Դա նշանակում է, սովորել ապրել կորոնավիրուսի հետ»,- հայտարարելէ Ցերցվաձեն: