Կորոնավիրուսի նոր դեպքերից վեցը կապված է այսպես կոչված «Դոնայի» կլաստերի հետ
Կորոնավիրուսի նոր դեպքերից վեցը կապված է այսպես կոչված «Դոնայի» կլաստերի հետ

Կորոնավիրուսի նոր դեպքերից վեցը կապված են այսպես կոչված «Դոնայի» կլաստերի հետ, 15 պացիենտի վարակման աղբյուրը արդեն հաստատված դեպքերն են, 8-ը ունեն Աջարիայում ճանապարհորդելու պատմություն, մեկը բժշկական ոլորտի ներկայացուցիչ է, երկու դեպք ներմուծված է, իսկ երկուսի դեպքում շարունակվում է համավարակաբանական հետազոտությունը,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիան:

«Երեկվա տվյալներով, Վրաստանում գրանցված էր կորոնավիրուսի 1650 հաստատված դեպք, ավելացրել է ևս 34 պացիենտ և այս պահին ունենք հաստատված 1684 դեպք: Վարակվածների բաշխումը հետևյալն է. Վեցը «Դոնայի» կլաստերից են, 15 հիվանդ արդեն հաստատված դեպքերի շփումներն են, ութ հիվանդներ ունեն Աջարիայում ճանապարհորդելու պատմություն, մեկը բժշկական անձնակազմի անդամ է, երկուսը ներմուծված, իսկ երկուսի դեպքում ընթանում է համավարակաբանական հետազոտություն»,- ասել է Էզուգբաիան:

Բացի այդ, նրա խոսքով կորոնավիրուսով վարակված երեք պացիենտի վիճակը գնահատվում է ծանր:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք, ապաքինվել է հինգ հիվանդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել է 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ: