Կորոնավիրուսի նոր դեպքերից մեկը հաստատվել է Քութաիսիի լաբորատորիայում
Կորոնավիրուսի նոր դեպքերից մեկը հաստատվել է Քութաիսիի լաբորատորիայում

Քութաիսիի լաբորատորիայում վերջին 24 ժամվա ընթացքում մասնագետները հետազոտել են 310 կենսաբանական նմուշ, այստեղից մեկ անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս:

Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է, հիվանդությունների վերահսկման Իմերեթիի բաժնի ղեկավար, Գոչա Գիորգիձեն:

Ըստ նրա, «կովիդ  19»-ը հաստատվել է ինքնամեկուսացման մեջ գտնվող անձի մոտ: