Կորոնավիրուսի նոր դեպքերից 9-ը կապված է «Դոնա» հրուշակեղենի խանութի հետ, 9-ը արդեն հաստատված դեպքի հետ շփման մեջ գտնվող անձ է, իսկ մեկը «Ավերսիի» աշխատակից
Թբիլիսիի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի վարիչ, Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 25 նոր դեպքից 9-ը կապված է «Դոնա» հրուշակեղենի խանութի կլաստերի հետ, 8 դեպք արդեն վարակման դեպքերի հետ կապի մեջ գտնվող անձինք են, իսկ մեկը Ռուսթավիի «Ավերսի» կլինիկայի աշխատակից է:
Ըստ Էնդելաձեի, 25 դեպքերից անհայտ է միայն մեկ դեպքի աղբյուրը և այդ ուղղությամբ իրականացվում է համավարակաբանական հետազոտություն:
«Կովիդվարակը հաստատվել է 25 պացիենտի մոտ: Նրանցից 9-ը կապված է «Դոնա» հրուշակեղենի խանութի կլաստերի հետ, 8 դեպք արդեն վարակման դեպքերի հետ կապի մեջ գտնվող անձինք են, այստեղից երեքը ներմուծված դեպք է, այդ թվում մեկը բեռնատարի վարորդ է: Մեկ վարակվածը Ռուսթավիի «Ավերսիի» կլինիկայի աշխատակից է, նրա վարակման աղբյուրն անհայտ է, ընթանում է հետազոտություն»,- ասել է Մարինա Էնդելաձեն:
Ինչ վերաբերում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տվյալներին, կլինիկային ավելացվել է մեկ նոր դեպք, և ներկայումս նոր կորոնավիրուսից բուժվում է 15 հիվանդ: Մարինա Էնդելաձեի խոսքով, նրանցից երեքը ծանր վիճակում են, իսկ մեկը ծայրահեղ ծանր: Ընդհանուր առմամբ կովիդ կենտրոններում մնում է 319 հիվանդ:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 25 նոր դեպք, ապաքինվել է ութ հիվանդ: