Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 4 321 նոր դեպքից 77-ը գրանցվել է Գուրիայում:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնի փոխանցմամբ, վարակվածները տարբեր տարիքի մարդիկ են:
«Ընթանում է համավարակաբանական հետազոտություն և կոնտակտների հաստատում: Կասկածելի պացիենտների հետազոտությունը շարունակվում է, հնարավոր է նրանց թիվն ավելանա»,- հայտարարել են հանրային առողջապահության ազգային կենտրոնի Գուրիայի բաժանմունքում: