Կորոնավիրուսի նոր դեպքերից 60-ը արձանագրվել է Գուրիայում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 60-ը արձանագրվել է Գուրիայում

Այսօր Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից 60-ը գրանցվել են Գուրիայում:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի, Գուրիայի բաժանմունքի տեղեկությամբ, վարակվածների մեջ կան նաև երեխաներ:

«Այս պահին ընթանում է համավարակաբանական հետազոտություն և հաստատվում են կապերը: Շարունակվում է կասկածելի հիվանդների «Փի Սի Ար» հետազոտությունները: Հնարավոր է նրանց թիվն էլ ավելի մեծանա: Նմուշների մի մասը հետազոտվում է Գուրիայում, իսկ մի մասն էլ ուղարկվում է Բաթումիի լաբորատորիա»,- հայտարարել են հանրային առողջապահության ազգային կենտրոնի Գուրիայի բաժանմունքում: