Կորոնավիրուսի նոր դեպքերից 416-ը կապված է՝ Աջարիայի, 72-ը՝ Թբիլիսիի, իսկ 44-ը Իմերեթիի հետ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար, Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված կորոնավիրուսով վարակման 578 նոր դեպքերից 416-ը կապված է՝ Աջարիայի, 72-ը՝ Թբիլիսիի, իսկ 44-ը ՝ Իմերեթիի:
Մնացած դեպքերը բաշխվում են այլ մարզերով:
«Անցած մեկ օրվա ընթացքում գրանցված է 578 նոր դեպք, ապաքինվել է 375 պացիենտ: Աջարիայում արձանագրվել է 416 դեպք, Թբիլիսիում 72 դեպք, Իմերելիում 44, Սամեգրելո Զեմո Սվանեթիում 23, Քվեմո Քարթլիում 10 դեպք, Գուրիայում 8 դեպք, Սամցխե Ջավախեթիում երեք դեպք, Կախեթիում և Շիդա Քարթլիում մեկական դեպք»,- ասել է Էնդելաձեն:
Նրա խոսքով, այս պահին երկրում բուժման փուլում գտնվող 4077 պացիենտից 45-ի վիճակը ծայրահեղ ծանր է, այստեղից 43-ը միացված են արհեստական շնչառության սարքին: Մարինա Էնդելաձեի տեղեկությամբ, այստեղից 9 պացիենտ տեղափոխվել է բռնազավթված Աբխազիայի տարածքից:
Բացի այդ, Էնդելաձեի հայտարարությամբ կորոնավիրուսի դեպքերի աճը սպասվում էր և այն ֆոնին, թե օրեկան քանի դեպք է գրանցվում, աճը լայնածավալ չէ:
Նրա խոսքով դեպքերի քանակը կնվազի, եթե բնակչությունը պաշտպանի հանձնարարականները: