Կորոնավիրուսի նոր դեպքերից 31-ը արձանագրվել է Գուրիայում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 31-ը արձանագրվել է Գուրիայում

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արձանագրված վարակման 998 նոր դեպքից 31-ը գրանցվել է Գուրիայում:

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի, Օզուրգեթիի մասնաճյուղի տեղեկությամբ, ընթանում է վարակակիրների հետ կապերի ուսումնասիրությունը:

«Օզուրգեթիում իրավիճակը հանգիստ է և լիովին վերահսկելի: Շարունակվում են բնակչությունը փորձարկումները: Մենք իրականացնում ենք «Փի Սի Ար» հետազոտություն: Բնակիչները հնարավորություն ունեն նաև արագ փեստերով հետազոտվել: Համավարակաբանական հետազոտությունը դեռ ընթացքի մեջ է, վարակվածների շփումները պարզելու համար», – հայտարարել են Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի Օզուրգեթի մասնաճյուղում:

Վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 998 նոր դեպք, ապաքինվել է 1 892 մարդ, մահացել է 16 պացիենտ:

Այսօր երկրում արձանագրված վարակման 998 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 448 դեպք, Աջարիայում 31, Իմերեթիում 170, Քվեմո Քարթլիում՝ 51, Շիդա Քարթլիում՝ 68, Գուրիայում՝ 31, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 116, Կախեթիում՝ 50, Մցխեթա-Մտիանեթիում՝ 17, Սամցխե-Ջավախեթիում՝ 13, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 3: