Կորոնավիրուսի նոր դեպքերից 25-ը արձանագրվել է Գուրիայում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 25-ը արձանագրվել է Գուրիայում

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման 1 731 նոր դեպքից 25-ը գրանցվել է Գուրիայում:

Հանրային առողջապահության ազգային կենտրոնի Գուրիայի բաժանմունքի տեղեկությամբ, վարակվածների մեջ կան տարբեր տարիքի մարդիկ:

«Ընթանում է համավարակաբանական հետազոտություն և կոնտակների հաստատում: Շարունակվում է կասկածելի պացիենտների հետազոտությունը: Բացի «Փի Սի Ար» թեստավորման, իրականացվում է նաև հակագենի թեստը: Օրվա ընթացքում վարակվածների թիվը կարող է աճել, քանի որ հետազոտության գործընթացը չի դադարեցվում »,- հայտարարել են հանրային առողջապահության ազգային կենտրոնի Գուրիայի բաժանմունքում: