Երկրում արձանագրված կորոնավիրուսի 479 նոր դեպքից 24-ը գրանցվել է Գուրիայում: Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի, Օզուրգեթիի մասնաճյուղի հաղորդմամբ, այս պահին ընթանում է վարակակիրների հետ շփում ունեցող անձանց հայտնաբերումը:
«Օզուրգեթիում կորոնավիրուսի դեպքերը նվազում են: Մենք շարունակում ենք փորձարկել բնակչությունը: Իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է: Խուճապի հիմք չկա: Վարակվածների հետ շփումները հայտնաբերելու նպատակով, համավարակաբանական հետազոտությունները դեռ ընթացքի մեջ են», – ասել են Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի Օզուրգեթիի մասնաճյուղում: