Կորոնավիրուսի նոր դեպքերից 175-ը կապված է՝ Աջարիայի, 38-ը՝ Իմերեթիի, իսկ 32-ը՝ Թբիլիսիի հետ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի վարիչ, Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպքերից 175-ը կապված է՝ Աջարիայի, 38-ը՝ Իմերեթիի, իսկ 32-ը ՝ Թբիլիսիի հետ:
Մնացած դեպքերը բաշխվում են այլ մարզերով:
«Աջարիայում արձանագրվել է դեպքերի 72 տոկոսը և կազմում է վարակման 175 դեպք, Իմերելիում կազմել է 9 տոկոս՝ 38 դեպք, Թբիլիսիում 7 տոկոս՝ 32 դեպք, Գուրիայում կա 16 նոր պացիենտ, Սամեգրելո Զեմո Սվանեթիում 14, Սամցխե-Ջավախեթիում ՝11, Քվեմո Քարթլիում յոթ դեպք, չորս դեպք արձանագրվել է Կախեթիում»,- ասել է Էնդելաձեն:
Նրա խոսքով, այս պահին բուժվում է մոտ 3500 պացիենտ, այստեղից 25-ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանցից 22-ը միացված են արհեստական շնչառության սարքին: