Կորոնավիրուսի դեպքերի հաստատման պատճառով, Թբիլիսիում այս փուլում փակվել է 42 մանկապարտեզ
Մարտի 1-ից, մանկապարտեզների բացումից ի վեր, դաստիարակվողների և անձնակազմի շրջանում կորոնավիրուսի հաստատման դեպքերի պատճառով փակվել է 46 մանկապարտեզ: Նրանցից չորսը երկշաբաթյա կարանտինային ժամանակահատվածից հետո վերսկսեցին աշխատանքը: Ըստ այդմ, այս փուլում փակ է 42 մանկապարտեզ:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին ասել է մայրաքաղաքի մանկապարտեզների կառավարման գործակալության ղեկավար, Կախաբեր Գվանցելաձեն, Առողջապահության նախարարության հանձնարարականների համաձայն, վարակը հայտնաբերելուն պես մանկապարտեզը ժամանակավորապես փակվում է:
«Մանկապարտեզներում կորոնավիրուսով վարակվելու փաստը հաստատվելուն պես, հաստատությունն անցնում է կարանտի ռեժիմ: Կարանտինի շրջանի ավարտից հետո դաստիարակչական գործընթացը վերականգնվում է: Առողջապահության նախարարության կանոնակարգերը խստորեն վերահսկվում են `անձնակազմի և երեխաների առողջությունը հնարավորինս պաշտպանելու համար: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ մանկապարտեզի ողջ անձնակազմը հետազոտվում է կորոնավիրուսի վրա, ինչը օգնում է կանխել վարակի տարածումը», – հայտարարել է Կախաբեր Գվանցելաձեն: