Կորոնավիրուսի բացահայտման դրականության օրեկան ցուցանիշը կազմում է 5,44 տոկոս, իսկ վերջին 7-օրվանը 6,04 տոկոս
Կորոնավիրուսի բացահայտման դրականության օրեկան ցուցանիշը կազմում է 5,44 տոկոս, իսկ վերջին 7-օրվանը 6,04 տոկոս

Վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը կազմում է 6,04 տոկոս: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է stopcov.ge կառավարության հատուկ կայքում:

Ներկայիս դրականության ցուցանիշն է՝ 5,44 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը` 6,49 տոկոս:

Այսօր, երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 1 132 դեպք, ապաքինվել է 2 956 պացիենտ, մահացել է 30 մարդ:

Երեկ, սեպտեմբերի 24-ին, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 1 597 նոր դեպք, ապաքինվել է 1 189 պացիենտ, մահացել է 38 մարդ: