Կորոնավիրուսի 3 157 նոր դեպքերից 82-ը արձանագրվել է Գուրիայում:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի, Գուրիայի բաժանմունքի տեղեկությամբ, վարակվածները տարբեր մասնագիտությունների մարդիկ են, կան նաև երեխաներ:
«Վարակվածների թիվը կարող է փոխվել ամեն րոպե: Այսպիսով, դժվար է ասել վարակվածների ճշգրիտ թիվը: Կատարվում է համավարակաբանական հետազոտություն և պարզվում են կապերը: Շարունակվում է կասկածելի պացիենտների «Փի Սի Ար» հետազոտությունները: Վարակվածների թիվը կարող է աճել»,- հայտարարել են հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժանմունքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 157 նոր դեպք, ապաքինվել է 3 230 հիվանդ, մահացել է 30 մարդ:
Այսօր արձանագրված 3 157 դեպքից, մայրաքաղաքում և տարածաշրջանների համաձայն ցուցանիշները հետևյալն են՝ Թբիլիսիում արձանագրվել է 1 249 դեպք, Աջարիայում՝516, Իմերեթիում՝ 477, Քվեմո Քարթլիում՝ 178, Շիդա Քարթլիում՝ 181, Գուրիայում՝ 82, Սամեգրելոյում Զեմո Սվանեթիում՝ 212, Կախեթիում՝ 70, Մցխեթա-Մտիանեթիում՝ 121, Սամցխե-Ջավախեթիում՝ 60, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 11:
Վրաստանում ընդհանուր առմամբ արձանագրված է վարակման 82 835 դեպք, այստեղից 65 291 մարդ ապաքինվել է, 733-ը մահացել: