Կորոնավիրուսի 2 501 նոր դեպքից 32-ը գրանցվել է Գուրիայում
Կորոնավիրուսի 2 501 նոր դեպքից 32-ը գրանցվել է Գուրիայում

Կորոնավիրուսի 2 501 նոր դեպքից 32-ը գրանցվել է Գուրիայում:

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի, Գուրիայի բաժնի տեղեկությամբ, վարակվածները տարբեր մասնագիտությունների մարդիկ են:

«Շարունակվում է կասկածելի պացիենտների հետազոտությունը: Այս պահին ընթանում է համավարակաբանական հետազոտություն և վարակվածների կոնտակտների հաստատում: Հնարավոր է նրանց թիվն ավելանա»,- հայտարարել են հանրային առողջապահության ազգային կենտրոնի Գուրիայի բաժանմունքում:

Բացի այդ, մայրաքաղաքում և տարածաշրջաններում ցուցանիշներն հետևյալն են. Թբիլիսիում արձանագրվել է 1 060 դեպք, Աջարիայում՝ 337, Իմերեթիում՝ 397, Քվեմո Քարթլիում՝ 175, Շիդա Քարթլիում՝ 108, Գուրիայում՝ 32, Սամեգրելոյում Զեմո Սվանեթիում՝ 177, Կախեթիում՝ 80, Մցխեթա-Մտիանեթիում՝ 90, Սամցխե-Ջավախեթիում՝ 45, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 0: