Կորոնավիրուսի 11 նոր դեպքից չորսը ներմուծված է, իսկ 7-ը արդեն հաստատված դեպքերի շփումներն են
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 11 նոր դեպքից չորսը ներմուծված է, իսկ յոթը արդեն հաստատված դեպքերի կապերն են:
Ըստ Էզուգբաիայի, ներմուծված դեպքերը կապված են բեռնատարների վարորդների հետ:
Նրա խոսքով, կովիդ կենտրոններում բուժվում է 162 հիվանդ: Ինչ վերաբերում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցին, ապա այստեղ ապաքինվել է մեկ հիվանդ, իսկ արդեն հաստատված ախտորոշմամբ ավելացել է հինգ պացիենտ:
Համապատասխանաբար, ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժվում է 23 վարակակիր: