Կորոնավիրուսային դեպքերի աճի պատճառով կփակվի Հայաստանի գյուղերից մեկը
Կորոնավիրուսային դեպքերի աճի պատճառով կփակվի Հայաստանի գյուղերից մեկը

Հայաստանի Գեղարքունիք մարզի գյուղերից մեկը կորոնավիրուսային դեպքերի աճի պատճառով կփակվի: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Մասնավորապես, կարգելափակվի Ձորագյուղի ելքերն ու մուտքերը:

«Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում: Նման դեպք ունեցանք նաև Դդմաշենում», – գրել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը քաղաքացիներին հորդորում է հարգել մարդկային կյանքերը և  չխախտել հակահամաճարակային կանոնները:

Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 547 նոր դեպք:

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան