Կորոնավիրուս չի հաստատվել ԹՊՀ-ի վարակակիր աշխատակցի շփման շրջանակից որևէ մեկի մոտ
Կորոնավիրուս չի հաստատվել ԹՊՀ-ի վարակակիր աշխատակցի շփման շրջանակից որևէ մեկի մոտ

Կորոնավիրուս չի հաստատվել ԹՊՀ-ի վարակակիր աշխատակցի շփման շրջանակից որևէ մեկի մոտ: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տեղեկացրել են համալսարանից:

Նրանց փոխանցմամբ, հետազոտվել է վարակված անձի հետ շփման մեջ գտնվող 15 անձ և բոլորի թետսի պատասխանները բացասական է: Այնուամենայնիվ, նրանք ինքնամեկուսացվել են և երկու շաբաթից կրկնակի թեստավորում կանցնեն:

Նախօրեին նոր կորոնավիրուսային վարակ էր հաստատվել Իվանե Ջավախիշվիլիի Թբիլիսիի պետական ​​համալսարանի տասներրորդ մասնաշենքի մաքրման ծառայության աշխատակիցներից մեկի մոտ:

Համալսարանից տեղեկացնում են, որ տասներրորդ շենքում ևս մեկ անգամ իրականացվել են ախտահանման աշխատանքներ և ԹՊՀ-ն ամբողջությամբ ապահովված է վիրուսի տարածումից և վարակվելուց պաշտպանվելու համար բոլոր անհրաժեշտ սարքավորումներով:

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան