Կորոնավարակի պատճառով, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է մնում ձեռնպահ մնալ Իրան այցելելուց
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին, կորոնավարակի տարածման կապակցությամբ, զերծ մնալ Իրան մեկնելուց:
«Վրաստանի քաղաքացիների ուշադրության համար:
Կորոնավարակի տարածման հետ կապված ներկայիս իրավիճակի պատճառով, խնդրում ենք զերծ մնալ Իրան մեկնելուց: Իրանում գտնվող Վրաստանի քաղաքացիները կարող են կապվել Թեհրանում Վրաստանի դեսպանության հետ թեժ գծով ՝ +989352110274, +989122997726, +989108201041», – ասված է արտգործնախարարության հաղորդագրության մեջ: