Կորոնավարակի կանխարգելման նպատակով Արդարադատության պալատը աշխատանքային հատուկ ռեժիմի է անցնում
Կորոնավարակի կանխարգելման նպատակով Արդարադատության պալատը աշխատանքային հատուկ ռեժիմի է անցնում

Արդարադատության պալատը կորոնավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով մտցրել է ծառայությունների որոշակի սահմանափակումներ։

Մարտի 14 – ից սկսած ՝երկու շաբաթ ժամանակահատվածում ընկած շաբաթ և կիրակի օրերը Արդարադատության պալատի ոչ մի մասնաճյուղ ծառայության չի մատուցի։ Հետևաբար, վերոնշյալ օրերին դադարեցվում է նաև արագացված ծառայությունները։

Բացի այդ՝ մարտի 16-ից քաղաքացիները փաստաթղթեր ստանալու ծառայությունները կստանան Թբիլիսիի Արդարադատության պալատի «Ջաստ դրաիվ» սպասարկման պատուհաններից։ Վերջինս Արդարադատության պալատի ձախ կողմում գտնվող ավտոկայանատեղի մոտակայքում է գտնվում։ Կողմնորոշման նպատակով կտեղադրվեն ուղեցուցիչներ։

Մարտի 16-ից Արվարձանային Գլդանիի հասարակական կենտրոնը մարտի 16-ից մեկ շաբաթով կդադարեցնի գործունեությունը :

Տեղեկությունը տւարածում է Արդարադատության նախարարության մամլո ծառայությունը