Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին, ապահովել, որ վաղը հաղթի Վրաստանը. Քրիստիան Դանիելսոն
Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին, ապահովել, որ վաղը հաղթի Վրաստանը. Քրիստիան Դանիելսոն

Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին, ապահովել, որ վաղը հաղթի Վրաստանը,- այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնը:

Նրա խոսքով, եթե համաձայնություն ձեռք բերվի, աստեղ կլինեն միայն հաղթողներ և հիմնական հաղթողը կլինի վրաց ժողովուրդը:

«Ընթացքում ես կուսակցության առաջնորդներին ասացի, որ վաղը տեքստը կդնեմ սեղանին: Նպատակը ապագայի կայուն շրջանակ ստեղծելն է: Նաև կգտնվի վստահության պակասը հաղթահարելու միջոց: Այս առաջարկը կքննարկի համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը, ընտրական գործընթացի և դատական ​​համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացնելու համար: Վերջապես, կողմերին մնում է պատասխանատվություն ստանձնել և ստորագրել այդ փաստաթուղթը: Սա առաջնորդների համար ժողովրդավարական հասունություն ցուցաբերելու հնարավորություն է: Կցանկանայի հիշեցնել, որ եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա հաղթող կամ պարտվող չի լինի: Կլինեն միայն հաղթողներ, իսկ հիմնական հաղթողը կլինի վրաց ժողովուրդը», – հայտարարել է Դանիելսոնը: