Քրիստիան Դանիելսոնը հանդիպում է «Վրացական երազանքի» անդամների հետ
Քրիստիան Դանիելսոնը հանդիպում է «Վրացական երազանքի» անդամների հետ

Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնը հանդիպում է «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հետ:

Հանդիպումն անց է կացվում Եվրամիության ներկայացուցչության գրասենյակում:

«Վրացական երազանքից» հանդիպմանը մասնակցում են խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն, կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն և կուսակցության անդամ Շալվա Պապուաշվիլին:

Քրիստիան Դանիելսոնը Վրաստան է վերադարձել մարտի 27-ին: Դանիելսոնը երեկ հանդիպումներ է ունեցել Վրաստանում Եվրամիության ու ԱՄՆ-ի դեսպանների, ինչպես նաև ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Բացի այդ, Քրիստիան Դանիելսոնը այսօր առավոտյան հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ապա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: