Ես կուսակցության առաջնորդներին ասացի, որ վաղը տեքստը կդնեմ սեղանին, որն ուղղված կլինի ընտրական գործընթացի և արդարադատության հանդեպ վստահության բարձրացմանը. Քրիստիան Դանիելսոն
Այսօր ես հանդիպեցի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի նախապատրաստվեյինք վաղվա հանդիպմանը, բոլոր կողմերի մասնակցությամբ: Այսօրվա հանդիպման նպատակն էր գտնել ամենաբարդ խնդիրները լուծելու ուղիներ,- այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնը:
Դանիելսոնի խոսքերով, բանակցությունները բարդ գործընթաց են:
«Ժողովրդավարությունը պետք է հաշվի առնի տարբեր կուսակցությունների շահերը: Դա նշանակում է փոխզիջում բոլոր կողմերի համար: Ընթացքում ես կուսակցության առաջնորդներին ասացի, որ վաղը տեքստը կդնեմ սեղանին: Նպատակը ապագայի կայուն շրջանակ ստեղծելն է: Նաև կգտնվի վստահության պակասը հաղթահարելու միջոց: Այս առաջարկը կքննարկի համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը, ընտրական գործընթացի և դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացնելու համար: Վերջապես, կողմերին մնում է պատասխանատվություն ստանձնել և ստորագրել այդ փաստաթուղթը: Սա առաջնորդների համար ժողովրդավարական հասունություն ցուցաբերելու հնարավորություն է: Կցանկանայի հիշեցնել, որ եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա հաղթող կամ պարտվող չի լինի: Կլինեն միայն հաղթողներ, իսկ հիմնական հաղթողը կլինի վրաց ժողովուրդը», – հայտարարել է Դանիելսոնը: