«Վրացական երազանքի» ներկայացուցիչները այսօր ևս մեկ հանդիպում կանցկացնեն Քրիստիան Դանիելսոնի հետ

15:30, 29.03.2021

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ, Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնի հետ այսօր կայացած հանդիպմանը, քննարկել են հնարավոր համաձայնության մի քանի տարբերակ:

Նրա խոսքով, «Վրացական երազանքը» Դանիելսոնի հետ հանդիպելու է այսօր ժամը վեցին, իսկ վաղը հանդիպումը տեղի կունենա ընդլայնված ձևաչափով:

«Այսօր մենք ունեցանք ևս մեկ հանդիպում, որտեղ քննարկեցինք հնարավոր համաձայնության որոշ մանրամասներ, որոնց շուրջ ընթանում է երկխոսությունը: Հանդիպումները տեղի կունենան օրվա ընթացքում, ևս մեկ այլ հանդիպում կունենանք այսօր ժամը վեցին և կշարունակենք քննարկել մանրամասները: Ենթադրաբար, վաղը երկխոսությունն ու քննարկումը կշարունակվի ընդլայնված ձևաչափով», – հայտարարել է Կոբախիձեն:

Նմանատիպ