Եթե համաձայնություն ձեռք բերվի, աստեղ կլինեն միայն հաղթողներ, հիմնական հաղթողը կլինի վրաց ժողովուրդը. Քրիստիան Դանիելսոն
Եթե համաձայնություն ձեռք բերվի, աստեղ կլինեն միայն հաղթողներ, հիմնական հաղթողը կլինի վրաց ժողովուրդը. Քրիստիան Դանիելսոն

Եթե ​​համաձայնություն ձեռք բերվի, ապա հաղթողներ կամ պարտվողներ չեն լինի, կլինեն միայն հաղթողներ, և հիմնական հաղթողը կլինի վրացի ժողովուրդը,- այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնը:

Դանիելսոնի խոսքով, այսօր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակը, բարդ հարցերի լուծման ուղիներ գտնելն է:

«Այսօր ես հանդիպեցի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի նախապատրաստվեյինք վաղվա հանդիպմանը, բոլոր կողմերի մասնակցությամբ: Այսօրվա հանդիպման նպատակն էր գտնել ամենաբարդ խնդիրները լուծելու ուղիներ, ժողովրդավարությունը պետք է հաշվի առնի տարբեր կուսակցությունների շահերը: Դա նշանակում է փոխզիջում բոլոր կողմերի համար: Ընթացքում ես կուսակցության առաջնորդներին ասացի, որ վաղը տեքստը կդնեմ սեղանին: Նպատակը ապագայի կայուն շրջանակ ստեղծելն է: Նաև կգտնվի վստահության պակասը հաղթահարելու միջոց: Այս առաջարկը կքննարկի համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը, ընտրական գործընթացի և դատական ​​համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացնելու համար: Վերջապես, կողմերին մնում է պատասխանատվություն ստանձնել և ստորագրել այդ փաստաթուղթը: Սա առաջնորդների համար ժողովրդավարական հասունություն ցուցաբերելու հնարավորություն է: Կցանկանայի հիշեցնել, որ եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա հաղթող կամ պարտվող չի լինի: Կլինեն միայն հաղթողներ, իսկ հիմնական հաղթողը կլինի վրաց ժողովուրդը», – հայտարարել է Դանիելսոնը: