Քութաիսիում հետազոտված 607 անձի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Քութաիսիում հետազոտված 607 անձի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Քութաիսի լաբորատորիայում հետազոտվել է 607 անձի կենսաբանական նմուշ, արդյունքում կորոնավիրուս ոչ մեկի մոտ չի հաստատվել:

Այս մասին տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքին փոխանցել է հիվանդությունների վերահսկման կենտրոնի Իմերեթիի բաժնի ղեկավար, Գոչա Գիորգիձեն:

Գիորգիձեի խոսքով, հետազոտությանը ենթարկվել են Իմերեթիի տարածաշրջանում գործող բուժհաստատությունների պացիենտները և այլ նպատակային խմբերը: