Քութաիսիում հետազոտված 446 անձի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Քութաիսիում հետազոտված 446 անձի մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Քութաիսիի լաբորատորիայում վերջին 24 ժամվա ընթացքում մասնագետները հետազոտել են 446 կենսաբանական նմուշ և բոլոր պատասխանները բացասական են:

Այս մասին Վրաստանի առաջին ալիքին ասել է հիվանդությունների վերահսկման կենտրոնի Իմերեթիի բաժնի պետ Գոչա Գիորգիձեն:

Ըստ Գիորգիձեի, հետազոտվել են Իմերեթիում գոյություն ունեցող բուժհաստատություններում գտնվող պացիենտները, բուժանձնակազմը, կարանտինում գտնվող անձինք և այլ թիրախային խմբերի ներկայացուցիչները: