Քութաիսիում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք
Քութաիսիում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք

Քութաիսիում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք:

Իմերեթիում պետական լիազոր, Զվիադ Շալամբերիձեի տեղեկությամբ, վարակը հաստատվել է թիվ 32 հանրային դպրոցի վարակված ուսուցչի հետ շփման մեջ գտնվող անձանց մոտ:

Բացի այդ, Քութաիսիի կենտրոնական այգում բացված դաշտային վրանում մասնագետները վերցրել են ավելի քան 300 կենսաբանական նմուշ: Թեստի պատասխանները հայտնի կդառնան վաղը: