Քութաիսիի ինֆեքցիոն հիվանդանոցում գտնվող 11 մարդուց ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Քութայիսի ինֆեկցիոն հիվանդանոցում ստացել են 11 հիվանդի անալիզների պատասխանները և դրանք բոլորը բացասական են: Հետևաբար, նրանց մոտ նոր կորոնավիրուս չի հաստատվել:
Կլինիկայի գլխավոր բժիշկ Թեյմուրազ Նադիրաձեի խոսքով, հիվանդները կստանան համապատասխան բուժում, իսկ ոմանք կգնան տուն:
Նրա խոսքով, վարակին բնորոշ ախտանիշներով կլինիկա է բերվել Վրաստանի քաղաքացի, որը եղել է Ֆրանսիայում: Նրանից անալիզները վերցվելու են այսօր: