Քաղաքական գործընթացները պետք է ենթարկվեն համավարակի կառավարմանը, Աջարիայում ընթացող ցույցերը անպատասխանատվություն են. Ամիրան Գամղրելիձե
Քաղաքական գործընթացները պետք է ենթարկվեն համավարակի կառավարմանը, Աջարիայում ընթացող ցույցերը անպատասխանատվություն են. Ամիրան Գամղրելիձե

Ես դա կգնահատեի անպատասխանատու, քանի որ այսօր մենք բոլորս, քաղաքական գործընթացները նույնպես պետք է ենթարկվեն համավարակի կառավարմանը: Ես մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ ամբողջ աշխարհը լուրջ համավարակի առջև է կանգնած, մենք երկրում վարակման թվի լուրջ աճ ունենք,- այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:

Այս մեկնաբանությամբ Գամղրելիձեն պատասխանել է լրագրողի հարցին. «Համավարակի ֆոնին Աջարիայում շարունակվում են ցույցերը, մինչ պետությունը սահմանափակումներ է հաստատում իրավիճակը կայունացնելու համար, ինչպե՞ս կգնահատեք նման գործողությունը»:

Ըստ Գամղրելիձեի, յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ անհրաժեշտ է հետևել հանձնարարականներին:

«Ես դա կգնահատեի որպես անպատասխանատվություն, քանի որ այսօր մենք, բոլոր քաղաքական գործընթացները, պետք է ենթարկվենք համավարակի կառավարմանը, քանի որ մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ ամբողջ աշխարհը կանգնած է լուրջ համավարակի առջև, մենք երկրում վարակման թվի լուրջ աճ ունենք: Սա կասեցնելու մի քանի մոտեցումներ կան, որոնցից մեկը`կիրառվող սահմանափակող միջոցառումներն են, որոնք հաստատել է պետությունը: Բայց մեկն է հաստատումը ու երկրորդը կատարումը: Եթե մենք դա չկատարենք, և յուրաքանչյուր մարդ չհասկանա, որ պետք է հետևել հանձնարարականներին, ապա ոչինչ չի ստացվի»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: