Կարծես թե Սերգեյ Սկրիպալի թունավորման հետևում Ռուսաստանն է կանգնած. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծես թե նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետեւում Ռուսաստանն է կանգնած, հաղորդում է Reuters-ը:
«Կարծես թե, դրա հետեւում ռուսներն են կանգնած», – ասել է Թրամփը: Նա ասել է, որ միջադեպը քննարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ՝ իրավիճակը «շատ տխուր» անվանելով, որը ԱՄՆ-ն «շատ լուրջ» է ընկալում:
Մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա դուստր Յուլիան ենթարկվել են անհայտ նյարդային գործակալի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին Սոլսբերիի The Maltings առեւտրի կենտրոնի նստարանին: