Իտալիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է «կովիդ 19»-ի 14 218 դեպք, մահացել է 377 վարակված
Իտալիայում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է «կովիդ 19»-ի 14 218 դեպք, վարակից մահացել է 377 պացիենտ: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվում է «Գարդիանը», հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում վարակի հայտնաբերման համար հետազոտվել է 270 507 մարդ: Իտալիայում հոսպիտալացված վարակվածների թիվը 19 575 է, ներառյալ վերակենդանացման բաժանմունքում տեղակայված հիվանդները:
Համավարակի սկզբից մինչ օրս, երկրում արձանագրվել է վարակման 2.61 միլիոն դեպք: Այդ թվում համավարակը խլել է 90 618 վարակված մարդու կյանք: Վարակից մահացության ցուցանիշով Իտալիան զբաղեցնում է երկրորդ տեղը Եվրոպայում և վեցերրորդը աշխարհում: