Իտալիայում, վերջին 24 ժամում կորոնավիրուսից զոհվել է 542 մարդ: Վերջին մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 1,3 տոկոսով: Վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1195 նոր դեպք:
Բացի այդ, ավելացել է վարակից ապաքինվածների թիվը: Վերջին 24 ժամում բուժվել է 2099 մարդ, ընդհանուր ապաքինվել է 26 491 մարդ:
Ընդհանուր, Իտալիայում համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուս է արձանագրվել 139 422 մարդու մոտ: Մահացել է 17 669 մարդ: