Իտալիայում մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 45 բժիշկ
Իտալիայում մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 45 բժիշկ

Իտալիայում համաճարակի մեկնարկից մինչ օրս «COVID-19»-ից մահացել է 45 բժիշկ:

Բացի այդ, երկրում կորոնավիրուսով վարակվել է 6000 բժիշկ:

Վերջին տվյալներով, Իտալիայում գրանցվել է «COVID-19»-ի 80589 դեպք: Վարակի հետևանքով երկրում մահացել է 8215 մարդ: