Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսի 15 146 նոր դեպք, մահացել է 391 պացիենտ
Իտալիայում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է «կովիդ 19»-ի 15 146 նոր դեպք, վարակից մահացել է 391 մարդ: Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Համավարակի տարածումից ի վեր, Իտալիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 2 669 266 հաստատված դեպք, որի արդյունքում զոհվել է 92 338 մարդ: