Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսի 12 715 նոր դեպք
Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսի 12 715 նոր դեպք

Անցած 24 ժամվա ընթացքում Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսի 12 715 նոր դեպք, մահացել է 421 մարդ:  Տեղեկատվությունը տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:

Ըստ «Գարդիանի», մահացության ցուցանիշով Իտալիան Եվրոպայում զբաղեցնում է երկրորդ տեղը: Համավարակի բռնկումից ի վեր, երկրում վարակից մահացել է 88 279 մարդ:

Իտալիայում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցում է 2,5 միլիոնը: Հիվանդանոցներում շարունակում են բուժվել մինչև 20 000 հիվանդներ: Նրանց մեջ ավելի քան 2 200-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: