Իսրայելում բացվել է «Ռամոն» նոր միջազգային օդանավակայանը: Օդանավակայանը գտնվում է Կարմիր ծովի Էյլաթիդ հանգստավայրից 18 կիլոմետր հեռավորության վրա: Այն «Բեն Գուրիոնի» օդանավակայանից հետո պետք է դառնա երկրում ըստ ուղևորահոսքի երկրորդ օդանավակայանը:
Օդանավակայանը կրում է իսրայելցի առաջին տիեզերագնացի և նրա զավակներ Իլան և Ասաֆ Ռամոնների անունը: Օդանավակայանն առաջին ուղևորներին ընդունելու է փետրվարի 4-ին: Սկզբում այն սպասարկելու է միայն ներքին չվերթներին, իսկ մարտից՝ միջազգային:
Օդանավակայանի շինարարության վրա ծախսվել է մոտ 400 միլիոն եվրո: