Եվրոպական ավիաուղիների և օդանավակայանների ներկայացուցիչները գտնում են, որ «կովիդ 19»-ի թվային վկայագրերի ընդունումը ճանապարհորդության ժամանակ քաոս կառաջացնի
Եվրոպական ավիաուղիների և օդանավակայանների ներկայացուցիչները գտնում են, որ «կովիդ 19»-ի թվային վկայագրերի ընդունումը ճանապարհորդության ժամանակ քաոս կառաջացնի

Եվրոպական ավիաուղիների և օդանավակայանների ներկայացուցիչները գտնում են, որ «կովիդ 19»-ի թվային վկայագրերի ընդունումը ճանապարհորդության ժամանակ քաոս կառաջացնի: Ինչպես ասում են՝ Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններն ու օդանավակայանները ներկայացնող խմբերը, «կովիդ 19»-ի թվային վկայագրերի ռազմավարությունը դեռ «մասնատված է», և եթե Եվրամիության անդամ երկրների միջև համակարգումը չբարելավվի, ճանապարհորդները ստիպված կլինեն երկար հերթերում կանգնել օդանավակայաններում:

«Հավաստագրերի ստուգման գործընթացը կխաթարի այն հաճելի ամառային արձակուրդը ցանկացող ճանապարհորդների սպասելիքները», – ասված է Եվրոպական ավիաուղիների և օդանավակայանների ներկայացուցիչների կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ:

«Ուղեւորների քանակի ավելացման հետ մեկտեղ եվրոպական օդանավակայաններում քաոսի վտանգը մեծանում է», – ասված է նամակում:

Նրանց խոսքով, ներկայումս չկա կովիդ 19-ի թվային հավաստագրերի հաստատման գործուն մեխանիզմ, ինչը անխուսափելիորեն կհետաձգի գործընթացը:

Եվրամիությունում թվային հավաստագրերը պետք է ուժի մեջ մտնեն հուլիսի 1-ից, ինչը կազմակերպության անդամ երկրների քաղաքացիներին պետք է հնարավորություն տա ավելի հեշտ ու ազատ ճանապարհորդել:

Վկայագիրը պետք է հաստատի, որ ուղևորը պատվաստված է, ունեցել է կորոնավիրուս կամ նրա թեստի պատասխանը բացասական է:

16 երկրներ, ներառյալ Իսլանդիան, որը Եվրամիության անդամ չէ, արդեն սկսել են օգտագործել այս համակարգը: