Իրակլի Կոբախիձեն Շավքաթ Միրզիյոևի հետ միասին ներկա է գտնվել բանաստեղծ Ալիշեր Նավոիի հուշարձանի բացմանը

16:59, 03.07.2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիյոևի հետ միասին ներկա է գտնվել բանաստեղծ Ալիշեր Նավոիի հուշարձանի բացմանը։

Վրաստանի կառավարության աշխատակազմի տեղեկատվությամբ՝ հուշարձանը բացվել է Թբիլիսիում՝ Վարկեթիլի թաղամասի Ալիշեր Նավոիի անվան զբոսայգում։

«Միջոցառմանը ելույթ են ունեցել Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն և Ուզբեկստանի մշակույթի նախարար Օզոդբեկ Նազարբեկովը։ Նշվել է, որ հուշարձանի բացումը Վրաստանի և Ուզբեկստանի միջև բազմամյա բարեկամական հարաբերությունների ու գործընկերության վկայությունն է։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Վրաստանի և Ուզբեկստանի նախարարների կաբինետի անդամներ, Թբիլիսիի փոխքաղաքապետ Գիորգի Տղեմալաձեն և սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) նախագահ Զուրաբ Աբաշիձեն»,— նշված է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ