«Տավ Ջորջիայի» տվյալներով, Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայաններից չվերթները կկատարվեն՝ Բաքվի, Էլ Քուվեյթի, Դուբայի, Կիևի, Ստամբուլի և Մինսկի ուղղությամբ
«Տավ Ջորջիայի» տվյալներով, Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայաններից չվերթները կկատարվեն՝ Բաքվի, Էլ Քուվեյթի, Դուբայի, Կիևի, Ստամբուլի և Մինսկի ուղղությամբ

«Տավ Ջորջիայի» հաղորդմամբ, Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայաններում չվերթների վերաբերյալ նորություններ կան.

Թբիլիսիի միջազգային օդանավակայան – Բաքու-Թբիլիսի-Բաքու – մարտի 21-ից հոկտեմբերի 30-ը, յուրաքանչյուր երեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի (Azerbaijan Airways)

Էլ Քուվեյթ-Թբիլիսի-Էլ Քուվեյթ – մարտի 28-ից հոկտեմբերի 30-ը, յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ (Jazeera Airways)

Դուբայ-Թբիլիսի-Դուբայ – Ամենօրյա չվերթներ կիրականացվեն մարտի 28-ից հոկտեմբերի 10-ը (FlyDubai)

Կիև-Թբիլիսի-Կիև – Ամենօրյա թռիչքները կիրականացվեն մարտի 28-ից հոկտեմբերի 10-ը (Skyup):

Բաթումիի միջազգային օդանավակայան – Ստամբուլ – Բաթումի – Ստամբուլ – մարտի 3-ից մարտի 27-ը, յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ (Turkish Airlines)

Մինսկ-Բաթումի-Մինսկ – մարտի 28-ից ապրիլի 30-ը, յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի (Belavia)