Աթենքի և Հռոմի ուղղությամբ նշնակվել են չարտերային չվերթներ
Աթենքի և Հռոմի ուղղությամբ նշնակվել են չարտերային չվերթներ

Վրաստանից Աթենքի և Հռոմի ուղղությամբ նշանակվել են հերթական չարտերային չվերթները: Այս մասին հաղորդում է Թբիլիսիի միջազգային օդանավակայանը:

Հոկտեմբերի 23-ին չվերթ կլինի Աթենքի ուղղությամբ, իսկ հոկտեմբերի 25-ին ՝ Թբիլիսի – Հռոմ ուղղությամբ:

«Այցեգիր, հրավեր կամ կացության թույլտվություն ունեցող անձինք Իտալիա և Հունաստան ուղևորվելու դեպքում պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթերը», – ասված է Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հայտարարության մեջ: