Իսպանիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է՝ 276 մարդ
Իսպանիայում վերջին 24 ժամվա ընթացքում «Կովիդ 19»-ից մահացել է 276 մարդ: Այս մասին տեղեկությունը տարածում է «Գարդիանը», հենվելով երկրի առողջապահության նախարարությանը:
Բացի այդ, երկրում կովիդ վարակակիրների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում աճել է 1366-ով:
Մինչ օրս Իսպանիայում գրանցվել է Covid 19-ով վարակման 216 582 դեպք: