Իշխանությունները կանեն հնարավորինը, որ Գիգա Օթխոզորիայի սպանության մեջ մեղադրվող բոլոր անձինք պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ. Իրակլի Ղարիբաշվիլի
Իշխանությունները կանեն հնարավորինը, որ Գիգա Օթխոզորիայի սպանության մեջ մեղադրվող բոլոր անձինք պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ. Իրակլի Ղարիբաշվիլի

Մեր իշխանությունները կանեն հնարավորինը, որ Գիգա Օթխոզորիայի սպանության մեջ մեղադրվող բոլոր անձինք պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, – այս մասին սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Այսօր լրացել է հինգ տարին, Աբխազիայի բռնազավթված գծի մոտակայքում երիտասարդ հայրենասեր, Գիգա Օթխոզորիայի սպանությունից:

Այս սարսափելի հանցագործությունը բռնազավթման իրական դեմքն է, որը խլեց Գիգայի և մեր այլ քաղաքացիների կյանքը:

Մեր իշխանությունները կանեն հնարավորինը, որ Գիգա Օթխոզորիայի սպանության մեջ մեղադրվող բոլոր անձինք պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Մենք օգտագործում ենք մեր տրամադրության տակ եղած բոլոր իրավական և միջազգային գործիքները, հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար», – գրել է Ղարիբաշվիլին: