Իրանում նոր տիպի կորոնավիրուսից զոհվել է 5 մարդ: Իրանի առողջապահության նախարարության տեղեկությամբ, երկրի մասշտաբով հաստատվել է վիրուսով վարակվելու 18 դեպք:
Թեհրանում հայտարարում են, որ իշխանությունն ունի կասկած 750 մարդու առնչությամբ, որն այս պահի դրությամբ հաստատված չէ:
Իրանի իշխանությունը Ղում քաղաքում փակել է դպրոցները և համալսարանները: