Իրանում կորոնավարակից մահացածների թիվը հասել է 354-ի:
Երկրում հաստատվել է վարակի իննը հազար դեպք: Բուժվել է 2954 մարդ:
Բացի այդ, Բահրեյնը տարհանել է Իրանից սեփական քաղաքացիներին: Տարհանված 165 մարդուց կորոնավարակ է հաստատվել 77-ի մոտ: