Իրանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 12 մարդ, 68-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Լրատվությունը տարածում է երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունը:
Ամենաբարդ իրավիճակը Շիրազ քաղաքում է, որտեղ զոհվել է 11 մարդ:
Տեղական մամուլի լրատվությամբ, ջրհեղեղի դեմ պայքարում են 31-ից 25 գավառում:
Առողջապահության նախարարի կարգադրությամբ, հիվանդանոցները անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի:
Օդերևույթաբանական ծառայության լրատվությամբ, հորդառատ անձրևները շարունակվելու են ևս երկու օր: