Իրանում ձերբակալվել է մոտ 30 ցուցարար: Այս մասին հայտնում է «Reuters»-ը ՝ վկայակոչելով երկրի դատական համակարգի ներկայացուցչին:
Ձերբակալվածները մեղադրվում են ապօրինի հավաքին մասնակցելու մեջ:
Կառավարությունում ասում են, որ Իրանը հանդուրժողական է օրինական ցույցերի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ իշխանությունները խոստովանեցին, որ ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռը խոցել են պատահաբար: Մասսայական բողոքի ցույցին մասնակցում են երիտասարդները: